Հալեպում տիրող հումանիտար իրավիճակն աղետալի է, այդպես շարունակվել չի կարող. Շտայնմայեր

13:29 • 15.08.16

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մամուլի ասուլիսի ժամանակ Հալեպում տիրող հումանիտար իրավիճակն աղետալի է անվանել և ասել, որ այդպես շարունակվել չի կարող:

 

«Մենք տեսնում ենք Հալեպի պատկերը. սա ցավալի աղետ է: Հալեպում տիրող հումանիտար իրավիճակն աղետալի է. ավերված տներ և մշտական ռմբակոծություններ: Այսպես շարունակվել չի կարող»,- մեջբերում է РИА Новости-ն նախարարի խոսքը:

 

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։