Կալիֆորնիայում հրդեհների պատճառով մոտ 4 հազար մարդ է տարհանվել (լուսանկարներ, տեսանյութ)

12:49 • 15.08.16

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի հյուսիսում բռնկված անտառային հրդեհների պատճառով մոտ 4 հազար մարդ է տարհանվել, հաղարդում է Associated Press-ը:

 

Նշվում է, որ հրդեհը հասել է Սան Ֆրանցիսկոյից հյուսիս գտնվող Լոուեր Լեյք քաղաք, որտեղ ամբողջությամբ այրվել է տասը բնակելի տուն, փոստային բաժանմունք և գինու գործարան: Հրդեհը նաև հասել է հարևան Քլիր Լեյք քաղաք, ինչի կապակցությամբ տեղական հիվանդանոցի տնօրինությունը հրատապ կարգով հիվանդների տարհանում է իրականացրել:

 

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է շաբաթ օրը` այրելով ավելի քան 1.000 հեկտար տարածք: Հրդեհի մարման աշխատանքները խոչընդոտում է ուժեղ քամին: