Ֆրանսիական Ալպերում դժբախտ պատահարների հետևանքով 5 էքստրեմալ է զոհվել

08:38 • 15.08.16

Անցած հանգստյան օրերին Ֆրանսիական Ալպերում տեղի ունեցած դժբախտ պատահարների հետևանքով 5 զոհ է գրանցվել:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, մահացածներից 2-ը լեռնագնացներ են եղել, իսկ մնացածը` էքստրեմալ մարզաձևերով զբաղվողներ:

 

Կիրակի առավոտյան փրկարարները Շվեյցարիայի հետ սահմանային լեռներում հայտնաբերել են պարապլանով 2.072 մ բարձրությունից վայր ընկած տղամարդու դի:

 

Այնուհետև հայտնաբերվել են ֆրանսիացի 2 լեռնագնացների` 34-ամյա տղամարդու և 37-ամյա կնոջ դիակները. նրանք վայր են ընկել 50 մ բարձրությունից:

 

Մինչդեռ շաբաթ օրը փրկարարները հայտնաբերել են վինգսյութով թռած, սակայն դժբախտ ելքով վայրէջք կատարած 32-ամյա մի տղամարդու դի: Նույն օրը գրանցվել է նաև դելտապլանով թռած 49-ամյա տղամարդու մահ: