Մոսկվան մտադիր չէ խզել Ուկրաինայի հետ դիվանագիտական կապերը. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Մոսկվան մտադիր չէ խզել Ուկրաինայի հետ դիվանագիտական կապերը:
«Չեմ կարծում, որ տվյալ իրավիճակում ինչ-որ մեկը հետաքրքրված է դիվանագիտական հարաբերությունների խզմամբ: Հիմա ամենակարևոր բանը հուզականությանը չտրվելն ու ծայրահեղ գործողությունների չդիմելն է: Իրավիճակի կայունացումն անհրաժեշտ է զուսպ և կենտրոնացած կերպով ապահովել»,- մեջբերում է ТАСС-ը նախարարի խոսքերը:
Լավրովը նաև նշել է, որ ինքը Շտայնմայերի հետ քննարկել է «Ուկրաինայում տիրող իրավիճակը, որը լուրջ մտահոգություններ է առաջացնում», և Մինսկի պայմանավորվածությունների հիման վրա ճգնաժամի կարգավորումը:










