Լիբանանում պարեկային մեքենայի մոտ պայթյուն է որոտացել. կա 5 վիրավոր
Լիբանանի սահմանային Էրսալ քաղաքի մոտակայքում բանակին պատկանող պարեկային ավտոմեքենայի մոտ որոտացած պայթյունի հետևանքով 5 զինվորական է վիրավորվել, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով տեղական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նշվում է, որ քաղաքը գտնվում է Լիբանանի արևելքում` սիրիական սահմանի մոտ: Սիրիայում գործող «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների գրոհայինները 2014 թվականի օգոստոսին քաղաքի վրա հարձակում են ձեռնարկել, սակայն բանակին հաջողվել է դիմակայել հարձակմանը:










