ԱՄՆ-ում տղամարդը խորտակվող ավտոմեքենայից փրկել է մի կնոջ և նրա շանը (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Լուիզիանա նահանգի մայրաքաղաք Բատոն Ռուժի բնակիչը փրկել է ջրհեղեղի ժամանակ ավտոմեքենայում արգելափակված կնոջն ու նրա շանը:
Ինչպես նշում է Lenta.ru-ն` Josh Meeks ծածկանունով օգտատերը դեպքի տեսանյութը հրապարակել է իր YouTube ալիքում:
Ըստ Mashable-ի տվյալների` օգոստոսի 12-ին Լուիզիանա նահանգում տեղացած հորդառատ անձրևների արդյունքում ջրհեղեղ է եղել, որի ժամանակ առնվազն երեք մարդ է մահացել:














