Նիցցայի օդանավակայանից մարդկանց տարհանել են կասկածելի ճամպրուկի պատճառով

15:19 • 15.08.16

Նիցցայի օդանավակայանում մասամբ տարհանում է իրականացվել՝ կասկածելի պայուսակի պատճառով, հայտնում է Nice-Matin-ը։

 

Նախնական տվյալներով՝ ճամպրուկը եղել է T2 տերմինալում Air France-ի չվերթի վայրէջքի գոտում։

 

Այժմ տերմինալից մարդիկ տարհանվել են, դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները։ Ստեղծվել է անվտանգության գոտի, տերմինալ ավտոմեքենաների մուտքը փակ է։

 

Դեպքի մանրամասները պարզվում են։