Երեքշաբթի Սոչիում կանցկացվեն Պուտինի և Նազարբաևի բանակցությունները
Կրեմլը հաստատել է, որ Սոչիում օգոստոսի 16-ին կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև բանակցությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Սոչիում օգոստոսի 16-ին կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումը»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Նախատեսվում է, որ կքննարկվեն երկկողմ առևտրա-տնտեսական և մշակութա-մարդասիրական համագործակցությանն առնչվող հարցեր, եվրասիական տարածքում ինտեգրացիոն փոխգործակցության առաջխաղացումը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի կարևոր թեմաները։










