Ավստրիայում 60-ամյա տղամարդը դանակով հարձակվել է գնացքի ուղևորների վրա
Ավստրիայի Ֆորարլբերգ շրջանում դանակով զինված տղամարդը հարձակվել է գնացքի ուղևորների վրա, հայտնում է Salzburg24-ը:
Հաղորդվում է, որ 60-ամյա տղամարդը, ով ենթադրաբար ոչ ադեկվատ վիճակում է եղել, հարձակվել է 19 և 17 տարեկան ուղևորների վրա:
Տղամարդը ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից: Վնասվածքներ ստացած ուղևորները հոսպիտալացվել են:
Ահաբեկչական խմբավորումների հետ հարձակվողի կապերի մասին չի հաղորդվում:










