Ադրբեջանում գործ է բացվել «Ֆեթուլլահ Գյուլենի աջակիցների» դեմ

09:27 • 16.08.16

Ադրբեջանում քրեական գործ է բացվել թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի աջակիցների դեմ, ում Անկարան մեղադրում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման կազմակերպման համար:

 

Ինչպես հայտնի է դարձել BBC-ի ադրբեջանական ծառայությանը, դատախազությունը միջոցներ է ձեռնարկում «Ադրբեջանում Գյուլենի աջակիցների անօրինական գործողությունները կանխելու համար»:

 

Նման հայտարրություն է արել նաև դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցի ժամանակ:

 

«Ադրբեջանի Հանրապետության տարածքում Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության աջակիցների անօրինական գործողությունների կանխման նպատակով երկրի գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով»,- հայտարարել է Սուլթանովը:

 

Թուրքիայի կառավարությունը հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձից հետո սկսել է զինվորականների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների, պաշտոնյաների, դասախոսների, հասարակական գործիչների և լրագրողների շրջանում զանգվածային ձերբակալություններ իրականացնել:

 

Օգոստոսի սկզբին Թուրքիան օրդեր է տրամադրել ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի ձերբակալության համար, ում նա համարում է չստացված հեղաշրջման կազմակերպիչ: Գյուլենի հետ կապերի կասկածանքով արդեն ձերբակալվել կամ պաշտոնից ազատվել են տասնյակ հազարավոր զինվորականներ, պետծառայողներ, դատավորներ և գիտնականներ: