Կալիֆորնիայում այրվել է մոտ 200 տուն (լուսանկարներ)

08:48 • 16.08.16

Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Ջերի Բրաունն արտակարգ դրություն է հայտարարել երկու շրջաններում, որտեղ անտառային հրդեհները ոչնչացրել են, վերջին տվալների համաձայն, մոտ երկու հարյուր տուն: Զոհեր չկան, գրում է korrespondent.net-ը:

 

Լեյք շրջանում մոտ 15 քառակուսի կիլոմետր տարածք ներառած հրդեհը հասել է Լոուեր Լեյք բնակավայր և այնտեղ ոչնչացրել 175 շինություն՝ հիմնականում բնակելի տներ, ինչպես նաև հրշեջ կայանի շենքը, փոստը և մի քանի առևտրային շինություն:

 

Վիրավորների մասին տեղեկություններ չկան, այրված տների և այն տների բնակիչները, որոնց սպառնում է հրդեհը, տարհանվել են:

 

Սան Լուիս Օբիսպո շրջանում 17 քառակուսի կիլոմետր տարածք գրաված անտառային հրդեհի կրակը հասել է 12 շինության: Այստեղ այրվածքներ է ստացել երկու մարդ:

 

Հրդեհների արագ տարածմանը նպաստում է տարիներ շարունակ տևող երաշտը, որը չորացրել է ծառերը, ինչպես նաև խիստ բարձր ջերմաստիճանն ու ուժեղ քամին:

 California

 

California

 

California

 

California