Սոչիից մեկնած ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Թել Ավիվի օդանավակայանում

12:55 • 16.08.16

Սոչիից 118 ուղևոր տեղափոխող իսրայելական Israir ավիաընկերության ինքնաթիռը շարժիչներից մեկում առաջացած անսարքության պատճառով վթարային վայրէջք է կատարել Թել Ավիվի Դավիթ Բեն Գուրիոնի անվան օդանավակայանում: Այս մասին հաղորդում է ТАСС-ը` հղում անելով իսրայելական 9-րդ ալիքին:

 

«Սոչիից եկող Israir ավիաընկերության ինքնաթիռն օգոստոսի 16-ին վայրէջք է կատարել Բեն Գուրիոնի անվան օդանավակայանում: Վայրէջքն իրականացվել է արտակարգ իրավիճակի ռեժիմում, քանի որ վայրէջքից քիչ առաջ ինքնաթիռի անձնակազմը շարժիչներից մեկում գոյացած տեխնիկական անսարքության վերաբերյալ հաղորդել է թռիչքների կառավարման կետ»,- հայտնել է հեռուստաալիքը:

 

Նշվում է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է իրականացրել: Ըստ Իսրայելի պետական ռադիոյի տվյալների` ուղևորների և անձնակազմի թվում տուժածներ չկան: