Ճապոնիայում շոգի պատճառով 1 շաբաթվա ընթացքում հոսպիտալացվել է ավելի քան 5.500 մարդ
Ճապոնիայի տարածքի զգալի մասում հաստատված շոգ եղանակի պատճառով անցած հանգստյան օրերին մոտ 780 մարդ է հոսպիտալացվել։ Իսկ անցած շաբաթվա ընթացքում հոսպիտալացվածների ընդհանուր թիվը 5.500-ից ավելի է, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ճապոնիայի իշխանությունները ներկայացրել են օգոստոսի 8-14-ն ընկած ժամանակահատվածի տվյալները։ Ամենամեծ թվով տուժածները գրանցվել են մայրաքաղաք Տոկիոյում, Աիտի, Օսակա, Հյոգո, Ֆուկուոկա, Կումամոտո, Տիբա և Կանագավա պրեֆեկտուրաներում։
Հաշվետու ժամանակաշրջանում հոսպիտալացվածների թիվն այս ամառվա ընթացքում երկրորդ ամենամեծ ցուցանիշն է։ Ամենամեծ թվով տուժածները գրանցվել են օգոստոսի սկզբին՝ 6.700 մարդ, երբ Ճապոնիայի որոշ շրջաննեում օդի ջերմաստիճանը հասել է +40 աստիճանի։
Երկրի հիդրոօդերևութաբանական գործակալության տվյալների համաձայն՝ շոգ եղանակը կպահպանվի առաջիկա օրերին։










