Օբաման կդադարեցնի իր արձակուրդն ընտրություններում Քլինթոնին աջակցելու համար

02:51 • 16.08.16

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման որոշել է դադարեցնել իր արձակուրդը, որպեսզի գումար հավաքի Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի համար, հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ ամերիկացի առաջնորդը պլանավորում է մասնակցել այն ընթրիքին, որի ժամանակ պետք է գումար հավաքվի Դեմոկրատական կուսակցության քարոզարշավի կարիքների համար: Միջոցառումը կկայանա օգոստոսի 22-ին Մարտաս-Վինյարդ կղզում:  Ընթրիքի կազմակերպիչներն են Հենք Գոլդբերգն ու նրա կին Կերոլ Բրաուն Գոլդբերգը:

Նշվում է, որ միջոցառման տոմսերի արժեքը ավելի քան 33 հզ դոլար է: