Պերուում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 70-ի  

04:56 • 16.08.16

Պերուում երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը հասնում է 68-ի, ըստ հաստատված տվյալների, զոհերի թիվը 4-ն է, այլ ոչ թե 9-ը, ինչպես հաղորդվում էր ավելի վաղ:

Ըստ հարավամերիկյան պետության քաղաքացիական պաշտպանության ինստիտուտի տվյալների՝ բնակության համար անպիտան է դարձել 132 տուն, մասնակիորեն ավերված է 556 շինություն, եկեղեցի և հյուրանոց, հաղորդում է  Diario de Colima-ը:

Զոհերի թվում ԱՄՆ-ից ժամանաշ մի զբոսաշրջիկ և երեխա է:

Պերուի իշխանություններն արդեն արտակարգ իրավիճակ են հայտարարել Կայոմա և Արեկիպ շրջաններում:

Ստորգետնյա ցնցումների մագնիտուդը 5.2 բալ է կազմել: