Ռիոյում վթարի հետևանքով մահացել է Գերմանիայի թիավարման հավաքականի մարզիչը
Գերմանիայի թիավարման հավաքականի մարզիչ Շտեֆան Հենցեն մահացել է օլիմպիական «մայրաքաղաք» Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած ավտոտրանսպորտային պատահարի հետևանքով ստացած վնասվածքներից։ Այս մասին հայտնում է DW-ն՝ Գերմանական օլիմպիական միությանը հղումով։
Նշվում է, որ տաքսին, որում գտնվել է Հենցեն, վթարի է ենթարկվել։ Մարզիչը գլխի լուրջ վնասվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ օրեր անց մահացել է։










