Բրազիլիայի ժամանակավոր նախագահը ներկա չի գտնվի Օլիմպիադայի փակմանը

05:19 • 16.08.16

Բրազիլիայի ժամանակավոր նախագահ Միշել Թեմերը որոշում է ընդունել չմասնակցել Օլիմպիական խաղերի փակման արարողությանը, որը կայանալու է օգոստոսի 21-ին Ռիո-դե-Ժանեյրոյի Մարականա մարզադաշտում:

Ըստ Folha de Sao Paolo-ի հաղորդագրության՝ այդ որոշման կայացման վրա պնդել են Թեմերի օգնականները, ովքեր կարծում են, որ նրա հայտնվելը հանրության առաջ նախքան սենատի վերջնական քվեարկությունը Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթի վերաբերյալ, կարող է բացասական անդրադառնալ նրա իմիջի վրա:

Օգոստոսի 5-ի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ հանդիսատեսը սուլել է Թեմերի ելույթի ժամանակ: