Տեխասցի կովբոյը խորտկարան է մտել ձիով (տեսանյութ)
Ամերիկյան Տեխաս նահանգում կովբոյ Լաֆան Քրամփը Taco Bell ցանցի խորտկարան է մտել ձիով, գրում է lenta.ru-ն:
Տեսանյութը նա հրապարակել է Twitter սոցիալական ցանցի իր էջում՝ օգոստոսի 8-ին: Կովբոյը տեսանյութով կիսվել է նաև Instagram-ում:
Ինչպես նշել է Fox 4 News-ն իր ռեպորտաժում, Taco Bell ձիով ժամանելն ավանդույթ է դարձել Քրամփի համար: Կովբոյն անում է դա ռոդեո մարզական մրցումներին մասնակցությունից հետո:










