Համացանցի օգտատերերին զայրացրել է 12-ամյա ամերիկուհու «հոբբին»՝ սպանել կենդանիներին ու լուսանկարվել նրանց հետ (լուսանկարներ)
ԱՄՆ Յուտա նահանգի 12-ամյա բնակչուհի Արիանա Գուրդինը 7 տարեկան հասակից զբաղվում է որսորդությամբ: Այդ նպատակով նա իր հոր հետ մեկնում է Հարավաֆրիկյան Հանրապետություն, որտեղ նրանք միասին տարբեր տեսակի կենդանիներ են որսում:
The Sun-ը գրում է, որ աղջիկը որսորդության ժամանակ ընձուղտ է գնդակահարել, լուսանկարվել նրա հետ և լուսանկարը հրապարակել սոցցանցերում, ինչից հետո համացանցի որոշ օգտատերեր սկսել են խստորեն քննադատել ու մահվան սպառնալիքներ ուղարկել նրան:
«Որսորդությունը զբաղմունք է, որն ինձ համար թանկ է և որից ես հաճույք եմ ստանում: Ուզում եմ, որ մարդիկ տեսնեն` ինչ եմ ես զգացել: Երբեք չեմ հրաժարվի որսորդությունից: Ես որսորդ եմ, և ով էլ ինչ ասի՝ երբեք չեմ դադարի դա անել»,- ասել է աղջիկը:














