Բիլ Մյուրեյին բռնացրել են օդանավակայանում կարտոֆիլ ֆրի «գողանալիս» (լուսանկարներ)

14:02 • 22.08.16

Reddit կայքի օգտատերերից մեկն իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է ամերիկացի դերասան Բիլ Մյուրեյն օգտատիրոջ ընկերոջից կարտոֆիլ ֆրի գողանում:

 

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Մարտաս Վինյարդ կղզու օդանավակայանում:

 

Մյուրեյը մոտեցել է սեղանի մոտ նստած այցելուին և մի քանի կտոր կարտոֆիլ վերցնելուց հետո անհետացել ամբոխի մեջ, «տուժածի» ընկերը հասցրել է մի քանի լուսանկար անել:


Mashable հրատարակությունը նշում է, որ լուսանկարները հաստատել են հայտնի լեգենդը, որն արդեն մի քանի տարի շարունակ տարածվում է համացանցում: Խոսակցությունների համաձայն` դերասանը մի անգամ մոտեցել է սրճարանի այցելուին և նրա ստվարաթղթե տոպրակից մի քանի կտոր կարտոֆիլ ֆրի վերցրել` ասելով. «միևնույն է՝ քեզ երբեք ոչ ոք չի հավատա»:

 

 

Բիլ Մյուրեյին բռնացրել են օդանավակայանում կարտոֆիլ ֆրի «գողանալիս» (լուսանկարներ)