Երգիչ Փրինսը մահացու դեղորայքը ձեռք է բերել «սև» շուկայում
2016թ-ի ապրիլին մահացած ամերիկացի երաժիշտ Փրինսը, ամենայն հավանականությամբ դեղորայքը ապօրինի է ձեռք բերել, հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ավելի վաղ աղբյուրը գործակալությանը հաղորդել էր, որ հետաքննությունը Փրինսի տանը մի շարք դեղորայքներ է հայտնաբերել, որոնց պիտակի վրա ավելի թույլ բաղադրիչներ են ներկայացված, քան իրականում: Դրա հետ մեկտեղ հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները հաղորդում են ինչ-որ անձնաց պատասխանատվության ենթարկելու մտադրության մասին:
Ըստ գործակալության տվյալների, որոշ դեղահաբեր ֆենտանիլ են պարունակել, որի տարածումը գտնվում է դաշնային վերահսկողության տակ: Նաև հաջողվել է պարզել, որ Փրինսին վերջին 12 ամիսների ընթացքում ոչ մի ուղղություն չի տրվել նման դեղամիջոցների ձեռբերման համար, այդ պատճառով ֆենտանիլ հնարավոր է եղել ձեռք բերել միայն սև շուկայում:










