Գերմանիայում «ինտերակտիվ» պատ է ցուցադրվել (տեսանյութ)
Գերմանիայում գտնվող և ցուցահանդեսների կազմակերպմամբ զբաղվող Büro Achter April գրասենյակը 2006 թվականից ի վեր անիմացիա և ինտերակտիվ բովանդակություն է ստեղծում:
«Մենք աշխատում ենք խառնաշփոթ առաջացնելու ուղղությամբ: Սպասումները չարդարացնելու միջոցով հույս ունենք նոր ուղի, այլ տեսանկյուն կամ անսպասելի բեկումներ գտնել»,- ասել է գրասենյակի ներկայացուցիչը:
Boredpanda.com-ը գրում է, որ գրասենյակի պատի վրա ցուցադրվող անիմացված տեսանյութն արվեստագետների գաղափարների կատարյալ արտահայտությունն է:










