Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ Մարտին Սկորսեզեի ֆիլմը պատրաստվում են սերիալի վերածել

09:30 • 25.08.16

Հանրահայտ ռեժիսոր Մարտին Սկորսեզեի 2006թ. The Departed քրեական դրամայի հիման վրա հեռուստասերիալ կնկարահանվի, հայտնում է newsru.com-ը:


Լեոնարդո Դի Կապրիոյի, Մեթ Դեյմոնի և Ջեք Նիկոլսոնի մասնակցությամբ ֆիլմը 2002թ. հոնկոնգյան Infernal Affairs քրեական թրիլերի ռեմեյքն է՝ նոր տարբերակը:



Սկորսեզեի ֆիլմի սցենարի հեղինակն Ուիլյամ Մոնախանն է, այն գրվել է Ֆելիքս Չոնգի և Ալան Մակի օրիգինալ սցենարի հիման վրա: Ֆիլմը ստացել է 4 «Օսկար» մրցանակ, այդ թվում`«Լավագույն ֆիլմ» անվանակարգում:



Սերիալի վրա կաշխատեն միաժամանակ մի քանի ընկերություններ` Amazon Studios, Vertigo Entertainment, Initial Entertainment Group և Plan B Entertainment, որոնք նախկինում մասնակցել են Սկորսեզեի ֆիլմի արտադրությանը:

 

Սերիալում գործողությունները կընթանան Չիկագոյում՝ մեր օրերում:

 

Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ Մարտին Սկորսեզեի ֆիլմը պատրաստվում են սերիալի վերածել