Թուրք ռեժիսորի ՝ Եղեռնի մասին պատմող «Քարավան 1915» ֆիլմը հոկտեմբերի 7-ին կցուցադրվի Թուրքիայում
Թուրք ռեժիսոր Իսմայիլ Գյունեշի ՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Քարավան 1915» ֆիլմը հոկտեմբերի 7-ին կցուցադրվի Թուրքիայում, հաղորդում է «Ermenihaber» կայքը:
Ֆիլմը պատմում է սևծովյան շրջանում գտնվող Գիրեսուն քաղաքից դեպի Հալեպ գաղթի ճամփան բռնած 200 հայի անմարդկային դժվարություններով լի ճանապարհորդությունը:
Հայտնի է, որ ռեժիսորը խուսափել է ֆիլմում օգտագործել «ցեղասպանություն» բառը, և 1915-ի դեպքերն այստեղ որակվում են որպես «աքսոր»:
Ֆիլմի գլխավոր դերերը ստանձնել են թուրք դերասաններ Այշե Աքընը, Մուրադ Հանը, Իբրահիմ Քենդիրջին, Իփեք Թուզջուօղլուն, Ֆաթիհ Այհանը, Ալի Քեմալ Յըլմազը և Մերիչ Բաշարանը:
Ֆիլմի պրոդյուսերն է Այնուր Գյունեշը:










