Սուրճի սեղաններ, որոնք պատրաստված են բնական քարի ու խեժի միաձուլման միջոցով (լուսանկարներ)

14:08 • 25.08.16

LA TABLE գաղափարի հեղինակ, ֆրանսիացի դիզայներ Ալեքսանդր Շապլինն «օվկիանոսային» սեղաններ է պատրաստում, որոնք ապշեցնում են իրենց գեղեցկությամբ: Աշխատանքի ժամանակ դիզայները հիմնականում բնական նյութեր է օգտագործում:

 

Ինչպես նշում է Boredpanda.com-ը, վարպետի վերջին աշխատանքներն արտապատկերում են Սեն Մարտեն կղզուց բացվող տեսարանները:

 

Շապլինի խոսքով` ինքը վերցնում է բնական քարերի հսկայական կտորներ և խեժ է «ներառում» դրանց մեջ, որպեսզի մարդկանց մոտ ստեղծվի իրենց սենյակներում օվկիանոս ունենալու տպավորություն:

 

Դիզայներն ասել է, որ բնական քարերը շատ գեղեցիկ են և կատարելապես համադրվում են խեժի հետ, որը և ներկայացնում է օվկիանոսը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սուրճի սեղաններ, որոնք պատրաստված են բնական քարի ու խեժի միաձուլման միջոցով (լուսանկարներ)