Փրինսի առանձնատունը թանգարանի կվերածվի

23:58 • 25.08.16

Ամերիկացի երգիչ Փրինսի Paisley Park առանձնատունը, որում նա մահացած է հայտնաբերվել այս տարվա ապրիլին, թանգարանի կվերածեն: Այս մասին հայտնել է Bremer Trust ընկերությունը, որը ժամանակավոր ղեկավարում է երաժիշտի կարողությունը նրա մահից հետո. փոխանցում է Лента-ն:

Մոտ 6.000 քմ տարածքով համալիրը գտնվում է Փրինսի հայրենի քաղաք Շանհասենում: Այն ներառում է առանձնատուն, ձայնագրման ստուդիա, ինչպես նաև հարակից տարածք:

Էքսկուրսիաները կսկսվեն այս տարվա հոկտեմբերին: Ցուցադրման նմուշներ կդառնան հազարավոր առարկաներ, որոնք կապված են Փրինսի կյանքի և ստեղծագործությունների հետ, ինչպես նաև նրա անձնական արխիվը:

Տոմսերը վաճառքում կլինեն օգոստոսի 26-ից և կարժենան 38.5-100 դոլար:

Փրինսը մահացել է 2016թ. ապրիլի 21-ին: Նա 57 տարեկան էր:

 

Փրինսի առանձնատունը թանգարանի կվերածվի