Էմմա Ուոթսոնը կնկարահանվի միասեռականների սիրո մասին ֆիլմում
Հիթ Լեջերի և Ջեյք Ջիլենհոլի մասնակցությամբ միասեռականների սիրո մասին հայտնի Brokeback Mountain ֆիլմի թողարկումից 12 տարի անց River Road Entertainment կինոստուդիան պատրաստվում է ֆիլմի կանացի տարբերակի նկարահանմանը: Աղբյուրները նշում են, որ նկարահանումներին մասնակցելու իրենց համաձայնությունն են տվել արդեն Էմմա Ուոթսոնը և Մարգո Ռոբին:
Ֆիլմը, որը վարձույթում պետք է լինի 2017-ին, առավելագույնս մոտ կլինի օրիգինալին Այս մասին հայտնել են նախագծի հեղինակները: Դերասանուհիները կկատարեն լեսբուհիների դեր, որոնք բախվել են շրջապատի անհանդուրժողականությանը. փոխանցում է newsru.com-ը:
«Ինձ համար մեծ պատիվ է և նույնիսկ օրհնություն խաղալ մի կերպար, որը շատ է տարբերվում ինձանից»,- խոստովանել է Ուոթսոնը:
Մարգո Ռոբին նշել է, որ հույս ունի հաղթահարել այն դերը, որն այնքան կարևոր է եղել Հիթ Լեջերի համար:
Նոր ֆիլմի առաջին թրեյլերը խոստանում են ներկայացնել Սուրբծննդյան տոներից հետո:










