Լեոնիդ Ագուտինը ռուսական «Ձայն» հեռուստաշոուի հինգերորդ սեզոնի ժյուրիի անդամ կլինի

14:35 • 26.08.16

ՌԴ հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը հաստատել է իր մասնակցությունը ռուսական «Առաջին ալիքի» «Ձայն» հեռուստաշոուի հինգերորդ սեզոնին, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Ագուտինի մամուլի ծառայությանը:

 

«Լեոնիդը հաստատել է իր մասնակցությունը: Նախագիծը հարգելով` նա տվել է իր համաձայնությունն ու աշխատանքի անցնելու համար ուղղումներ մտցրել ժամանակացույցում»,- հայտնել է երաժշտի մամուլի ծառայությունը:

Լեոնիդ Ագուտինը ռուսական «Ձայն» հեռուստաշոուի հինգերորդ սեզոնի ժյուրիի անդամ կլինի