Իտալիայում երկրաշարժի հետևանքով ավերվել կամ վնասվել է մոտ 300 պատմական շինություն

08:50 • 26.08.16

Իտալիայում երկրաշարժը վնասել կամ ավերել է 293 շինություն, որոնք պատմական նշանակություն ունեն: Այս մասին հայտարարել է Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին:



Իտալիայի կենտրոնական հատվածում լույս չորեքշաբթի գրանցվել է 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Ավերածությունները գրանցվել են Լացիո, Ումբրիա և Մարկե շրջաններում: Այս ընթացքում Ապենիններում գրանցվել է մոտ 500 ստորգետնյա ցնցում:


Ինչպես հաղորդում է France Press-ը՝ շատ դեպքերում խոսքը XIII-XIV դարերի տաճարների, պալատների և հուշարձանների մասին է: Տարերքն ամբողջովին ոչնչացրել է Ամատրիչեի պատմական կենտրոնը, որը ժամանակին անվանել են «100 եկեղեցիների քաղաք»:


Շրջանում սեյսմիկ ակտիվությունը չի դադարում:

 

Իտալիայում երկրաշարժի հետևանքով ավերվել կամ վնասվել է մոտ 300 պատմական շինություն