Գերմանիայից Էրմիտաժ է բերվել Յան Վերմերի կտավը

23:16 • 26.08.16

Ռուսաստանի Պետական Էրմիտաժ է բերվել հոլանդացի գեղանկարիչ Յան Վերմերի «Աշխարհագրագետ» կտավը, հաղորդում է ТАСС-ը:

Նշվում է, որ գերմանական Մայնի Ֆրանկֆուրտի Շտեդել թանգարանը կտավը ժամանակավոր ցուցահանդեսի համար տրամադրել է պետերբուրգյան թանգարանին:

Էրմիտաժի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ներկա դրությամբ սա Ռուսաստանում Վերմերին տեսնելու միակ հնարավորությունն է, քանի որ նկարչի աշխատանքները ներկայացված չեն  ռուսաստանյան որևէ թանգարանում:

Գերմանիայից Էրմիտաժ է բերվել Յան Վերմերի կտավը