Հեղափոխությամբ ոգեշնչված գրաֆիտիներ, որոնք փոխում են Կիևի դեմքը (լուսանկարներ)

13:43 • 26.08.16

Երկու տարի առաջ Ուկրաինայի իշխանությանը տապալած հեղափոխությունից հետո մայրաքաղաք Կիևում սկսել են թեմատիկ գրաֆիտիներ/որմնանկարներ հայտնվել, որոնց հեղինակները փողոցային արվեստի անվանի ներկայացուցիչներ կամ քաղաքականությամբ հետաքրքրվող մարդիկ են:  

 

The Guardian պարբերականը հրապարակել է Կիևի պատերը զարդարող ամենախոսուն ու հայտնի գրաֆիտիների լուսանկարները, որոնք ներկայացնում ենք ստորև:

 

Ֆրանսիացի նկարիչ Սեթ Գլոբպենտերն այս գրաֆիտին արել է Կիևի Ազատության հրապարակի մոտակայքում գտնվող մի հանգիստ փողոցում, որտեղ ցուցարարները հավաքվել են 2013-2014 թվականների ձմեռային ամիսներին: Ապստամբությունը հանգեցրել է ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի վտարմանն ու Արևելյան Ուկրաինայում պատերազմի բռնկմանը:

 

Դիմանկարը պատկերում է Եվրամայդանի բողոքի ցույցերի առաջին զոհին` Սերգեյ Նիգոյանին, ով գնդակահարվել է 2014 թվականի հունվարի 22-ին: Դիմանկարը տեսնելիս նրա հայրը հպարտություն է արտահայտել ու շնորհակալություն հայտնել «բոլորին, ովքեր հարգում են նրա հիշատակը»:

 

Ուկրաինացի մարմնամարզուհի Աննա Ռիզատդինովայի դիմանկարը, ով ծագումով Ղրիմից է, բայց այժմ բնակվում է Կիևում: Ապստամբությունից մի քանի ամիս անց Ռուսաստանը բռնակցել է Ղրիմի թերակղզին, ինչը դատապարտվել է միջազգային հանրության ու որոշ տեղացիների, այդ թվում` Ռիզատդինովայի կողմից:

 

«Ինչպե՞ս կարող է Ղրիմը Ռուսաստանի մաս լինել: Ինչպե՞ս կարող է մեր սիմֆերոպոլյան դպրոցական գնացքը շարժվել ռուսական դրոշի ներքո: Ես խիստ վրդովված էի»,- ասել է նա:

 

Ֆինտան Մագին արել է մարմնամարզուհու դիմանկարն ու այն կոչել «Երազողը»:

 

 

Կիևի կենտրոնում գտնվող այս որմնանկարը խաղաղություն է մաղթում Ուկրաինային:

 

Ուկրաինացի նկարիչ Սաշա Կորբանի հեղինակած «Երգող աղջիկը»: Նկարիչն աշխատել է Դոնեցկի ածխի հանքում, սակայն պատերազմի պատճառով ստիպված է եղել փախուստի դիմել այնտեղից:

 

«Անկայունություն» կոչվող այս աշխատանքը հեղինակել է INO մականունով հույն նկարիչը: 50 մետր բարձրությամբ որմնանկարը պատկերում է ռումբի վրա պարող բալետի պարուհու:

 

Ավստրալացի նկարիչ Գիդո վան Հելտենի «Հովտաշուշան» աշխատանքը պատկերում է Լեսյա Ուկրաինկա անունով հայտնի 19-րդ դարի ուկրաինացի բանաստեղծուհուն, ով համարվում է ուկրաինական գրականության առաջին կին ներկայացուցիչը:

 

Ուկրաինացի նկարիչ Ալեքս Մաքսյովի «Ազատություն» կոչվող աշխատանքը:

 

Որոշ որմնանկարներ հեռու են քաղաքական թեմաներից, ինչպես, օրինակ, ավանդական ուկրաինական հագուստ կրող աղջկա դիմանկարը, որը Վան Հելտենն արել է Խորհրդային միությունից մնացած 18- հարկանի շենքի վրա:

 

Քաղաքի հյուսիսային ծայրամասի բնակելի շենքերից մեկի վրա հայտնվել է Սաշա Կորբանի աշխատանքը, որը դեռևս ընթացքի մեջ է գտնվում:

Հեղափոխությամբ ոգեշնչված գրաֆիտիներ, որոնք փոխում են Կիևի դեմքը (լուսանկարներ)