ԼՂ հակամարտությանը նվիրված «Թևանիկ» ֆիլմը մասնակցում է Գլենդելի միջազգային կինոփառատոնին

17:57 • 26.08.16

Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված «Թևանիկ» ֆիլմը մասնակցելու է Գլենդելի միջազգային կինոփառատոնին:


Ինչպես տեղեկացնում է ֆիլմի պաշտոնական ֆեյսբուքյան էջը` այն ներկայացված է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: Կինոփառատոնն անցկացվելու է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը, որի շրջանակներում ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը կցուցադրվի հոկտեմբերի 4-ին:


«Թևանիկ» եռապատումը նկարահանվել է 2014 թվականին:  Այն  նվիրված արցախյան պատերազմին և ներկայացնում է երեք 14-ամյա պատանիների ճակատագիրը, նրանց կյանքի մեկ օրը:


Ստեղծման օրվանից ֆիլմը մասնակցել է բազմաթիվ կինոփառատոնների և արժանացել բազմաթիվ մրցանակների: Իսկ հուլիսի սկզբին այն արժանացել է Hollywood International Moving Pictures Film Festival 2016 կինոփառատոնի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» մրցանակին:

 

 

 

 

ԼՂ հակամարտությանը նվիրված «Թևանիկ» ֆիլմը մասնակցում է Գլենդելի միջազգային կինոփառատոնին