Վիվիեն Վեսթվուդն առաջին անգամ ռեփ է կարդացել (ձայնագրություն)

17:54 • 26.08.16

Բրիտանացի դիզայներ Վիվիեն Վեսթվուդն առաջին անգամ երգել է ռեփ ոճի մեջ, հաղորդում է i-D - ն:


Նշվում է, որ նախագծում Վեսթվուդի գործընկերն է դարձել երաժիշտ Միք Ռայչըսը, ով դիզայներին առաջարկել է կատարել Be There երգը:


Աղբյուրը մանրամասնում է, որ Վեսթվուդն ինքն է գրել երգի բառերը: Նրա տեքստը մասնավորապես նվիրված է կլիմայի փոփոխություններին և խնայողության խիստ ռեժիմին։ 


Վեսթվուդի խոսքերով` իրենք ստեղծում են նոր Intellectuals Unite շարժումն ու հրավիրում են անդամակցել բոլոր նրանց, ում հուզում է աշխարհի ճակատագիրը:

 
Հայտնի դիզայների կատարումը կարելի է լսել i-D կայքում:

 

Վիվիեն Վեսթվուդն առաջին անգամ ռեփ է կարդացել (ձայնագրություն)