Կամփոփվեն «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնի երևանյան ցուցադրությունները

11:09 • 27.08.16

Օգոստոսի 28-ին` ժամը 19:00-23:00-ը, Կարապի լճի հարակից տարածքում տեղի կուեննա «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնի երևանյան ցուցադրությունների ամփոփումը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:


«Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրով անցկացվող միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով՝ ներկայացնելով հիմնականում ազգային երաժշտարվեստը: 


Փառատոնային օրերին երևանյան հանդիսատեսը հնարավորություն է ունեցել մասնակցելու բացօթյա կինոդիտումներին: Ֆիլմացանկում ներառված է եղել 22 երկրներից ներկայացված 76 կինոժապավեն, որոնցից 4-ը՝ հայկական:

 

 

Կամփոփվեն «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնի երևանյան ցուցադրությունները