Ֆրանսիայում հիմնադրված «Նոր հայեր» ամսագիրը ներկայացնում է հայերի հարցերը միջազգային հանրությանը  

15:47 • 27.08.16

 

Ֆրանսիայում գործող «Նոր հայեր» ամսագիրը պատմում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայ համայնքների, նրանց խնդիրների և հաջողությունների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց «Նոր հայեր» ամսագրի հիմնադիր Ժան-Ժակ Սարաջյանը:

Նրա խոսքով` ամսագրում կան տարբեր բաժիններ՝ քաղաքականություն, հասարակություն, տնտեսություն, ժամանց:


«Ամսագիրն ունի մոտ կես միլիոն ընթերցող: Այն լույս է տեսնում յոթ լեզուներով՝ փորձելով հայկական խնդիրները հասանելի դարձնել նաև օտարերկրացի ընթերցողների համար»,- շեշտեց Ժան-Ժակ Սարաջյանը:  

Ֆրանսիահայը նշեց նաև, որ ամսագիրը, որպես լուսաբանող լրատվամիջոց 2010 թվականից մասնակցել է Կաննի միջազգային կինոփառատոնի, իսկ արդեն նախորդ տարվանից «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնին: 

 

Ֆրանսիայում հիմնադրված «Նոր հայեր» ամսագիրը ներկայացնում է հայերի հարցերը միջազգային հանրությանը