Փոլ Մաքքարթնիի անհայտ դեմո ձայնագրությունը աճուրդի են հանել

00:36 • 28.08.16

1960-ական թթ անհետացածՓոլ Մաքքարթնիի և Ջոն Լենոնի ստեղծագործության դեմո ձայնագրությունը աճուրդի կհանեն 15 հազար ֆունտ սթեռլինգ սկզբանական արժեքով, հաղորդում է BBC-ն:

Մաքքարթնին ու Լենոնը գրել են «It's for you» ստեղծագործությունը բրիտանացի երգչուհի Սիլլա Բլեքի համար, որը կատարելու շնորհիվ երգչուհին 1964թ-ին հայտնվել է Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթների տասնյակում: Մեկ տարի ավելի վաղ՝ 1963թ-ին,The Beatles-ի մասնակիցները երգը ձայնագրեցին Մաքքարթնիի վոկալով և մեկ տարի անց նվիրեցին Բլեքին:

Համարվում էր, որ ձայնագրություն անվերադարձ կորած է, սակայն այն հայտնաբերել է երգչուհու զարմիկ Սայմոն Ուայթը, երբ դասավորել է Բլեյքի դեմո ձայնագրությունները:

Նախկինում անհայատ ձայնագրությունը հայտնաբերվել էր այս տարվա հուլիսին:

 

 

Փոլ Մաքքարթնիի անհայտ դեմո ձայնագրությունը աճուրդի են հանել