Թուրքական օդանավակայանը հրթիռային հարձակման է ենթարկվել. ոչ ոք չի տուժել

04:04 • 28.08.16

Թուրքիայում Դիյարբակիրի օդանավակայանը ենթարկվել է հրթիռային հրաձգության: Այդ մասին հաղորդել է Dogan գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝  Քրդական աշխատանքային կուսակցության գրոհայինները ռմբակոծել են օդանավակայանի անցակետը՝ չորս հրթիռ արձակելով: Հրթիռները չենք ընկել օդանավակայանի շենքի վրա: Դրա հետ մեկտեղ բեկորները կոտրել են շենքի մի քանի պատուհան:

Դիյարբակիրի նահանգապետ Հուսեին Ասկոն հաղորդել է, որ հրթիռակոծության հետևանքով ոչ ոք չի տուժել:

Թուրքական օդանավակայանը հրթիռային հարձակման է ենթարկվել. ոչ ոք չի տուժել