Բեյոնսեն հաղթել է MTV Video Music Awards 2016-ի «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում

09:02 • 29.08.16

MTV Video Music Awards 2016-ում երգչուհի Բեյոնսեն արժանացել է «Տարվա տեսահոլովակ» մրցանակին՝ «Formation» երգի տեսահոլովակի համար, հայտնում է Reuters-ը:

 

Բացի Բեյոնսեից՝ «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում ներկայացված են եղել Ադելը՝ «Hello» երգի տեսահոլովակով, ռեփեր Դրեյքը՝ «Hotline Bling» երգի տեսահոլովակով, Ջասթին Բիբերը՝ «Sorry» երգի տեսահոլովակով, ինչպես նաև ռեփեր Քանյե Ուեսթը՝ «Famous» երգի տեսահոլովակով:

 

Բացի այդ մրցանակից՝ Բեյոնսեն նաև ստացել է «Երգչուհու լավագույն տեսահոլովակ» մրցանակը՝ «Hold Up» տեսահոլովակի համար:

 

Նշվում է, որ մրցանակը երգչուհուն հանձնել են Ռիո դե Ժանեյրոյում անցկացված Օլիմպիադայում ԱՄՆ-ն ներկայացրած մարմնամարզուհիները:

 

Բեյոնսեն հաղթել է MTV Video Music Awards 2016-ի «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում