Երևանում բացվել է լրագրողների գեղանկարչական աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառք

11:32 • 29.08.16

Օգոստոսի 27-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվել է լրագրողների գեղանկարչական աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքը: Այն կրում է «Հինգշաբթի» խորագիրը և կգործի մինչև սեպտեմբերի 3-ը:

  
Շուրջ կես տարի՝ յուրաքանչյուր հինգշաբթի, հայաստանյան տարբեր լրատվամիջոցների 12 լրագրող հաճախել են Մուղդուսյան արվեստի կենտրոն՝ նկարչության դասերի: Արդյունքում՝ 3 տասնյակից ավելի ստեղծագործություններ ներկայացվել են ցուցադրության:

Լրագրողների առաջարկով` այցելուները կարող են գնել ցուցադրվող աշխատանքները: Վաճառքից գոյացած հասույթի մի մասը կփոխանցվի Մուղդուսյան արվեստի կենտրոնին, ուր հաճախում են նաև հաշմանդամություն ունեցող և  սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ:    

 

 

 

 

Երևանում բացվել է լրագրողների գեղանկարչական աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառք