Նարեկ Հախնազարյանի ելույթը լոնդոնյան համերգի ամենատպավորիչ մասն է եղել. The Guardian

13:10 • 29.08.16

Հեղինակավոր The Guardian պարբերականն անդրադարձել է օրերս Լոնդոնի «Ալբերտ Հոլ» համերգասրահում տեղի ունեցած համերգին, որի ժամանակ Օլսթերի նվագախումբը, գլխավոր դիրիժոր Ռաֆայել Փեյերի ղեկավարությամբ, ներկայացրել է 60-ամյա անգլիացի կոմպոզիտոր Փիրս Հելավելի նոր աշխատանքն ու Հայդնի թավջութակի առաջին կոնցերտը:

 

Պարբերականը գրում է, որ համերգի ամենաակնառու մասը եղել է հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի ելույթը, որի ժամանակ նա նվագել է Հայդնի թավջութակի առաջին կոնցերտը:

 

Նշվում է, որ Հախնազարյանի՝ տեխնիկապես անթերի ու ապրումներով լի կատարումը դարձել է ամբողջ համերգի ամենատպավորիչ ու հիշվող մասը:

 

Հախնազարյանը համերգի ընթացքում կատարել է նաև ժամանակակից սիցիլիացի կոմպոզիտոր Ջովանի Սոլիմայի Lamentatio գործը, որի ժամանակ նա կրկին հիացրել է հանդիսատեսին ու նույնիսկ «բիսի» արժանացել:

Նարեկ Հախնազարյանի ելույթը լոնդոնյան համերգի ամենատպավորիչ մասն է եղել. The Guardian