ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ մեքսիկացի կոմպոզիտոր Խուան Գաբրիելը

17:04 • 29.08.16

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սանտա Մոնիկա քաղաքում կյանքից հեռացել է աշխարհահռչակ մեքսիկացի կոմպոզիտոր, պրոդյուսեր ու երգիչ Խուան Գաբրիելը, հաղորդում է ABC News-ը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ կոմպոզիտորը մահացել է իր առանձնատանը, և մահվան պատճառ է հանդիսացել սրտի կաթվածը:

 

Նշվում է, որ Խուան Գաբրիելը ծնվել է 1950 թվականի հունվարի 7-ին բազմազավակ ընտանիքում և եղել է 10 երեխաներից ամենակրտսերը:

 

ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ մեքսիկացի կոմպոզիտոր Խուան Գաբրիելը