Մահացել է ամերիկացի դերասան Ջին Ուայլդերը

00:55 • 30.08.16

ԱՄՆ-ում 83 տարեկան հասակում մահացել է Ջին Ուայլդեր բեմական կեղծանվամբ (իրական անունը` Ջերոմ Սիլբերման) հայտնի հոլիվուդյան դերասանը:

Ինչպես հաղորդում է The Metro-ն` դերասանի ընտանիքի անդամները հաստատել են նրա մահմավ մասին լուրը:

Ջին Ուայլդերը հայտնի է իր կոմիկ ժանրի դերերով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Վիլլի Վոնկան և Շոկոլադի գործարանը» (Վիլլի Վոնկա), «Երիտասարդ Ֆրանկեյնշտեյնը», «Բոցավառվող թամբեր»:

Ուայլդերի զարմիկը երկուշաբթի հայտնել է, որ դերասանը մահացել է այս ամիս ավելի վաղ Կոնեկտիկուտ նահանգում` Ալցհեյմերի հիվանդության բարդացման պատճառով:

 

Մահացել է ամերիկացի դերասան Ջին Ուայլդերը