Ֆրանսիացի նկարիչն իր կտավներում պահպանում է ֆանտաստիկի և սյուռեալիզմի հավասարակշռությունը (լուսանկարներ)

06:42 • 30.08.16

Ֆրանսիացի նկարիչ Կիրիլ Ռոլանդոն ներկայանում է Աքուասիխիո կեղծանվամբ: Նա իր աշխատանքները կենտրոնացնում է մարդկանց էմոցիաների ու կյանքի գույների շուրջ:

Նկարիչը հավասարակշռությունը պահում է ֆանտազիայի և սյուռեալիզմի միջև:Ինքն էլ ընդունում է, որ իր աշխատանքների վրա մեծ ներգործություն ունեն Թիմ Բարթոնն ու Հաայո Միազակին:

Ռոլանդոն միայն վառ գույներով չի աշխատում, նրա կտավները բավականին տխուր տեսարաններ են պատկերում:

«Կյանքի խավար հատվածն ավելի շատ է ոգեշնչում, քան լուսավորը»,-իր կտավները բնութագրել է Ռոլանդոն:

Boredpanda-ն ներկայացրել է տաղանդավոր նկարչի աշխատանքերից մի քանիսը:























Ֆրանսիացի նկարիչն իր կտավներում պահպանում է ֆանտաստիկի և սյուռեալիզմի հավասարակշռությունը (լուսանկարներ)