Սելենա Գոմեսը հիվանդության պատճառով ժամանակավորապես կդադարեցնի ելույթները

05:47 • 31.08.16

Համաշխարհային շրջագայության ավարտից հետո Սելենա Գոմեսը հայտարարել է այն մասին, որ ժամանակավորապես դադարեցնում է իր ելույթները գայլախտի սրման պատճառով: Երգչուհին հայտարարել է, որ ցանկանում է կենտրոնանալ իր առողջության վրա, հաղորդում է Life.ru-ն:

«Մեկ տարի առաջ ես իմացա, որ գայլախտ ունեմ: Այդ հիվանդությունը տարբեր կերպ կարող է ազդել մարդկանց վրա: Ես պարզել եմ, որ անհանգստությունը, դեպրեսիաները կարող են լինել գայլախտի հետևանքներից և իրենք իրենցով լուրջ խնդիրներ առաջացնել: Ես ցանկանում ակտիվ լինել ու կենտրոնանալ իմ առողջության պահպանման վրա: Այդ պատճառով որոշել են, որ լավագույն լուծումը կլինի դադար վերցնելը»,- նշել է երգչուհին:

Հիշեցնենք, որ Գոմեսը 2014թ-ին դադար էր վերցրել, քանի որ բուժում պետք է անցներ կարմիր գայլախտից բուժվելու համար:  

 

Սելենա Գոմեսը հիվանդության պատճառով ժամանակավորապես կդադարեցնի ելույթները