ՀՔԾ–ն այս փուլում չի մեկնաբանում Լևոն Երանոսյանի հարցաքննվելու մասին տեղեկությունը

10:58 • 01.09.16

Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում մամուլի տեղեկություններն այն մասին, որ ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը Սարի թաղի դեպքերի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերի փաստով ՀՔԾ վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում կանչվել է հարցաքննության։

ՀՔԾ մամուլի ծառայությունից Tert.am–ի հարցին ի պատասխան ասացին, որ նախաքննության այս փուլում այդ տվյալները հրապարակման ենթակա չեն:

Հիշեցնենք, որ «ժողովուրդ»–ի թղթակիցն օրերս Լևոն Երանոսյանին նկատել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության շենք մտնելիս։