Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է Կարել Զեմանի անհատական ցուցահանդեսը

19:20 • 18.10.16

Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է չեխ փորագրող, գծանկարիչ, մեդալների և մետաղադրամների դիզայներ Կարել Զեմանի ստեղծագործությունների անհատական  ցուցահանդեսը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ցուցահանդեսը բացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանատան հետ համատեղ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել և աշխատանքներին ծանոթացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը,  ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան, Հայաստանում հավատարմագրված մի շարք այլ դեսպաններ:

Ցուցադրությանը Կարել Զեմանը ներկայացրել է գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև իր դիզայնով պատրաստված մեդալներ ու մետաղադրամներ:

Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 27-ը:

 

 

 

 

Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է Կարել Զեմանի անհատական ցուցահանդեսը