Ճապոնուհին կենդանիների քանդակներ է ստեղծում ծալած թղթի միջոցով (լուսանկարներ, տեսանյութ)
Ճապոնացի արվեստագետ Չի Հիթուցույաման ստեղծում է կենդանիների քանդակներ, որոնք պատրաստված են թերթերի հարյուրավոր էջերից:
Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, ճապոնուհին թերթերը բաժանում է փոքր կտորների ու, դրանք ծալելով հատուկ տեխնիկայով, ստեղծում արվեստի ինքնատիպ գործեր, որոնք թվում է՝ ուր որ է կյանք կառնեն ու կշարժվեն:
Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ Հիթուցույամայի աշխատանքները ներկայացված են Կալիֆորնիայի ցուցասրահներից մեկում, որտեղ դրանք կմնան մինչև հունվարի 7-ը:




















