Հրապարակվել է «Երկրաշարժը» ֆիլմի պաշտոնական սաունդթրեքը` Հայկոյի կատարմամբ (տեսանյութ)

01:19 • 19.10.16

Հոկտեմբերի 18-ին հրապարկվել է 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի մասին պատմող «Երկրաշարժը» ֆիլմի պաշտոնական սաունդթրեքը` Հայկոյի կատարմամբ:

Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի ֆիլմում նկարահանվել են Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Դանիիլ Իզոտովը, Վիկտոր Ստեփանյանը և այլ դերասաններ: Ֆիլմը կպատմի 2 հերոսների պատմություն` 45-ամյա Կոնստանտին Բերեժնիի և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը:

Հիշեցնենք, որ Հայկական ազգային կինոակադեմիայի քվեարկությամբ սեպտեմբերին որոշվել է «Երկրաշարժ» ֆիլմը «Օսկարի» ներկայացնել Հայաստանի կողմից: 

 

Հրապարակվել է «Երկրաշարժը» ֆիլմի պաշտոնական սաունդթրեքը` Հայկոյի կատարմամբ (տեսանյութ)