Հիպերռեալիստական քանդակներ, որոնք ապշեցնում են իրենց «կենդանությամբ» (լուսանկարներ)

09:12 • 19.10.16

Կան քանդակներ, որոնց նայելիս թվում է, թե ձեր դիմաց կենդանի մարդիկ են կանգնած. դրանք պատրաստված են աներևակայելի վարպետությամբ և զգուշությամբ:

 

AdMe.ru-ն հրապարակել է Իսպանիայի Բասկերի երկրում գտնվող Բիլբաոյի Գուգենհայմ թանգարանում 1973-2016 թվականներին ցուցադրված հիպերռեալիստական քանդակների լուսանկարները:
 
 

Սա արկղերի մեջ թաքնված մարդ չէ, այլ քանդակագործի ինքնադիմանկարը.

 

 

Ուշադրություն դարձրեք, թե որքան մանրամասնորեն են քանդակված կնոջ ոտքերը, եղունգներն ու կնճիռները, իսկ նրա աչքերի և դեմքի արտահայտչականությունն ակնածանք է ներշնչում քանդակագործի վարպետության հանդեպ:

 

 

Դիտողն անընդհատ ուզում է դիպչել այս քանդակներին ու համոզվել, որ աչքերն իրեն չեն խաբում, սակայն բոլոր աշխատանքները ստեղծված են սիլիկոնից:

 

 

 

Հիպերռեալիստական քանդակներ, որոնք ապշեցնում են իրենց «կենդանությամբ» (լուսանկարներ)