«Սարդ-մարդը» ֆիլմի աստղ Թոբի Մագուայերը ամուսնալուծվել է. ԶԼՄ
«Սարդ-մարդը» ֆիլմից հայտնի դարձած դերասան Թոբի Մագուայերը 9 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից ՝ Ջենիֆեր Մեյերից: Նրանք չարացած չեն իրար նկատմամբ և խոստացել են միշտ առաջին տեղում դնել երկու երեխաների երջանկությունն ու բարեկեցությունը: Այս մասին հաղորդում է People ամսագիրը:
«Երկար մտածելուց և փնտրտուքներից հետո մենք որոշել են ամուսնալուծվել: Մենք մեզ հոգատար ծնողներ ենք համարում և մեր գլխավոր նպատակը երեխաների համատեղ դաստիարակությունն է անփոփոխ սիրո, հարգանքի և ընկերության պայմաններում»,- պպարբերականը մեջ է բերում զույգի խոսքը:
People-ը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Մագուայերը և Մեյերը խուսափում են կիրառել ամուսնալուծություն բառը: Ամսագիրը դեռ հավաստի տվյալներ չունի, արդյոք ամուսինները պատրաստվում են լուծարել ամուսնություն, թե միայն ցանկանում առանձին ապրել:
Դերասանն ու զարդերի դիզայները ամուսնացել են 2007թ-ին: Նախքան ամուսնանալը նրանք հանդիպել են 4 տարի:










